Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը արձագանքել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։
«Ես ուզում եմ մնալ Լամին Յամալը։ Պատմության լավագույն ֆուտբոլիստի հետ համեմատություններն ինձ չեն օգնի։ Ես երբեք չեմ նմանվի Մեսսին։ Ես ուզում եմ լինել ինքս, որպեսզի մարդիկ ինձ տեսնեն որպես Լամին, այլ ոչ թե մեկ ուրիշին»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Յամալն այժմ խաղում է Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։ Մրցաշարի եզրափակիչ խաղում «կարմիր ֆուրիան» կմրցի Անգլիայի ընտրանու հետ։