Խավիեր Տեբասը նշել է, որ խնդիրներ է առաջացել Ֆլորենտինո Պերեսին հակադրվելու պատճառով

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ խնդիրներ է առաջացել Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ակտիվորեն հակադրվելու համար, մասնավորապես՝ Սուպերլիգայի հետ կապված։

«Այո, իմ ընտանիքի համար տհաճ խնդիրներ են առաջացել, բայց ես կնախընտրեի չխոսել այդ մասին։

Ինչո՞ւ ոչ ոք չի քննադատում Պերեսին։ Որովհետև դժվար է դուրս գալ հարմարավետության գոտուց և սկսել քննադատել այս երկրի ամենահզոր մարդկանցից մեկին:

Ես դա ընդունում եմ և հերոսություն չեմ պահանջում։ Ես չպետք է շատ խոսեմ այս մասին: Դուք ապրում եք Իսպանիայում և հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։