Հայտնի է, թե երբ տեղի կունենա Ֆինալիսիման

Ֆինալիսիման կարող է տեղի ունենալ 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

EURO-2024-ի և COPA AMERICA-ի  հաղթողների միջև նոր հանդիպման անցկացումը դեռ չի հաստատվել։

Ինչպես հայտնում է TyC Sports-ը, ամեն ինչ ցույց է տալիս, որ այն տեղի կունենա։ 2021 թվականին  ՈՒԵՖԱ-ն և Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը գործում է մինչև 2028 թվականը: