Հայտնի է, թե ինչ պայմանով Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

Մադրիդի Ատլետիկոյի և Պորտուգալիայի հավաքականի վինգեր Ժոաու Ֆելիշն այս ամառ կարող է վերադառնալ «Բարսելոնա», եթե կատալոնական ակումբը չկարողանա ապահովել Նիկո Ուիլյամսի տրանսֆերը: Այս մասին հայտնել է լրագրող եւ ինսայդեր Մատեո Մորետոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի տեղեկություններով՝ «Բարսելոնան» ներկայումս դադարեցրել է տրանսֆերային բոլոր աշխատանքները, այդ թվում՝ պորտուգալացու վերադարձը, և ամբողջությամբ կենտրոնացած է բասկերի  վինգերի տեղափոխության վրա։

Հաղորդվում է, որ կատալոնական թիմն արդեն տեղեկացրել է Ֆելիշին, որ կշարունակեն աշխատել տրանսֆերի վրա, սակայն ավելի ուշ։ Պորտուգալացին շատ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա», այդ թվում՝ թիմին միանալ, այլ ոչ վարձավճարով։