Հայտնի է, թե որքան է «Ռեալը» վաստակել Կիլիան Մբապպեի մարզաշապիկների վաճառքի առաջին օրը

Մադրիդի «Ռեալը» սկսել է վաճառել իր նոր հարձակվող Կիլիան Մբապպեի մարզաշապիկները:

Ինչպես հայտնում է Madrid Xtra-ն El Chiringuito-ին հղումով, վաճառքի առաջին օրվա ընթացքում մադրիդյան ակումբը վաճառել է խաղացողի ավելի քան 7 հազար մարզաշապիկ և առցանց խանութի միջոցով վաստակել 800 հազար եվրո։

Ավելի վաղ մադրիդյան ակումբը հայտարարել էր, որ ֆրանսիացի հարձակվողի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին։

Հունիսի 3-ին Մբապպեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապպեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում: