Դանի Կարվախալ․ «Չեմ ուզում նրանից խլել «Ոսկե Գնդակը», բայց նրանից EURO-ն խլելն արժե»

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի աջ պաշտպան Դանի Կարվախալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ խաղից առաջ պատմել է, թե ինչ ուղերձ է պատրաստվում ուղարկել Անգլիայի հավաքականում հանդես եկող իր թիմակից Ջուդ Բելինգհեմին։

«Ես պատրաստվում եմ հաղորդագրություն ուղարկել Ջուդ Բելինգհեմին խաղից առաջ՝ հաջողություն մաղթելու նրան, որովհետև ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ նրա նկատմամբ:

Ես չեմ ուզում նրանից խլել «Ոսկե Գնդակը», բայց նրանից EURO-ն խլելն արժե»,- Կարվախալի խոսքերը մեջբերել է Մադրիդ Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ COPE-ին հղումով: