«Չելսին» մերժել է «Ալ-Իթիհադի» առաջարկը դարպասապահ Կեպա Արիսաբալագայի վերաբերյալ, հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիներին չեն գոհացրել Սաուդյան Արաբիայից ակումբի առաջարկած գնման պայմանները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», եթե դարպասապահ Անդրեյ Լունինը որոշի հեռանալ թիմից։
Մադրիդի «Ռեալը» Կեպային վարձավճարով ձեռք է բերել «Չելսիից» նախորդ տարվա օգոստոսին։ 2023/24 մրցաշրջանում դարպասապահը մադրիդցիների կազմում անցկացրել է 20 հանդիպում, բաց է թողել 18 գոլ և անառիկ է պահել դարպասը 9 խաղում։