«Արսենալի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Լացիո»

«Արսենալի» պաշտպան Նունու Տավարեշը կտեղափոխվի «Լացիո»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հռոմեական ակումբը նոր է համաձայնեցրել անձնական պայմանագրի պայմանները 24-ամյա պորտուգալացու հետ։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։

Նունուն այս շաբաթավերջին բուժզննում կանցնի։ Սա կլինի վարձակալություն՝ գնման պարտավորությամբ։ «Արսենալը» կստանա 9 միլիոն եվրո և տոկոսի իրավունք ֆուտբոլիստի հետագա վաճառքից։