Անտոնիո Ռուդիգերը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ա-Նասրը» և «Ալ-Հիլալը» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» 31-ամյա կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը չի ցանկանում բաժանվել Ռուդիգերից։ Անձամբ՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է շարունակել ելույթները «Ռեալում»։

Անցած մրցաշրջանում Ռուդիգերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։