Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։
«Մբապպեն անհավանական արագություն ունի և կարող է ցանկացած պահի փոխել իրավիճակը։ Նա տեսնում է ազատ գոտի և սկսում է վազել այնտեղ։
Նրան լավ փոխանցում տալը ամեն ինչ կբերի: Ինձ համար ակնհայտ է, որ ինչ-որ պահի նա կնվաճի «Ոսկե գնդակը»», – ասել է Դի Մարիան L’Equipe-ին տված հարցազրույցում։