«Արսենալի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կիսվել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալի մասին իր կարծիքով։
«Նա լավն է։ Այլևս ասելու բան չկա: Բայց նա Մեսսին չէ։ Մեսսին և Ռոնալդուն ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են, քան Յամալը։ Չնայած այն հանգամանքին, որ 17 տարեկանում նա խաղում է բարձր մակարդակով, ինչը, հավանաբար, դեռ չէին եղել Լեոն և Կրիշտիանուն իր տարիքում»,- Արշավինի խոսքերն է մեջբերում CHAMPIONAT-ը։
Հիշեցնենք, որ Յամալն այժմ խաղում է Իսպանիայի հավաքականում՝ EURO-2024-ում։ Նա մասնակցել է մրցաշարի վեց հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։