EURO-2024-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների աղյուսակը

Football Benchmark-ը սոցցանցում հրապարակել է EURO-2024-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների վարկանիշային աղյուսակը։

Առաջին տեղում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն է՝ 5,8 միլիոն եվրո աշխատավարձով։ Երկրորդ տեղում գերմանացի մարզիչ Յուլիան Նագելսմանն է (4,8), երրորդում՝ Ռոբերտո Մարտինեսը, ով գլխավորում է Պորտուգալիան (4):

Հատկանշական է, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նույնիսկ չի մտել լավագույն 10-ում (1,2 մլն եվրո), իսկ նրա թիմը անգլիացիների հետ հասել է եզրափակիչ։