Սաուդյան գրանդը կարող է պայմանագիր կնքել Կազեմիրոյի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն և ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը հայտնվել են «Ալ-Իթթիհադի» թիրախում:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, սաուդյան ակումբը բանակցություններ է սկսել բրազիլացի ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելու համար: «Ռոմայի» կիսապաշտպան Հուսեմ Աուարը և «Ասթոն Վիլայի» հարձակվող Մուսա Դիաբին նույնպես կարող են միանալ «Ալ-Իթթիհադին»:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Լորան Բլանը կդառնա «Ալ-Իթթիհադի» նոր գլխավոր մարզիչը, որի կազմում հանդես են գալիս Կարիմ Բենզեման ու Ն’Գոլո Կանտեն։