Իսպանիան ցանկանում է Լուիս դե լա Ֆուենտեին պահել մինչև EURO-2028-ը

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Պեդրո Ռոշան շուտով կտեղեկացնի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեին պայմանագիրը երկարաձգելու ծրագրերի մասին, հայտնում է AS-ը։

RFEF-ը մտադիր է շարունակել համագործակցությունը 63-ամյա մասնագետի հետ՝ անկախ EURO-2024-ի եզրափակչի արդյունքից, որտեղ Իսպանիան կխաղա Անգլիայի հետ։

Դե լա Ֆուենտեին կխնդրեն երկարաձգել պայմանագիրը երկու տարով ևս երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նրա աշխատավարձը 1,2 մլն եվրոյից կհասցվի 1,8 մլն եվրոյի՝ առանց բոնուսների։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դե լա Ֆուենտեն նույնիսկ Եվրո 2024-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակում չէ։