«Բարսելոնայի» նախկին վինգեր Պեդրո Ռոդրիգեսը , ով այժմ հանդես է գալիս «Լացիոյում», խոսել է 2015 թվականին կատալոնական ակումբից իր հեռանալու մասին, երբ թիմը մարզում էր Լուիս Էնրիկեն ։
«Իմ հեռանալը «Բարսայից» դժվար էր, քանի որ դա իմ կյանքի ակումբն է և որտեղ ես երկար տարիներ եղել եմ:
Նախագահն ինձ հետ էր, իսկ մարզիչը Լուիս Էնրիկեն՝ ոչ: Ինձ դուր է գալիս, թե ինչպես ես հեռացա՝ հարգանքով թիմակիցներիս ու երկրպագուներիս նկատմամբ»,- Պեդրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: