Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն, հայտնում է ТНТ-ը։
Նշվում է, որ 33-ամյա իտալացին արդեն պայմանավորվել է «Կորինտիանս» տեղափոխության շուրջ:
Մարիոն ներկայումս ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբը թուրքական «Ադանա Դեմիրսպորն» էր, որի պայմանագրի ժամկետն ավարտվում էր այս ամառ։