«Լիվերպուլը» հրատապ բանակցություններ կվարի Դարվին Նունյեսի հետ

«Լիվերպուլի» ներկայացուցիչները մտադիր են մոտ ժամանակներս հրատապ բանակցություններ վարել հարձակվող Դարվին Նունյեսի հետ՝ կապված COPA AMERICA-ում նրա պահվածքի հետ։

Երեկ՝ հուլիսի 11-ին, Նունյեսը մրցաշարի կիսաեզրափակչում պարտվելուց հետո (0:1) կռվի մեջ է մտել կոլումբիացի երկրպագուների հետ: Ուրուգվայցիները, ըստ պաշտպան Խոսե Խիմենեսի, շտապել են տրիբունաներ՝ պաշտպանելու իրենց ընտանիքներին կոլումբիացիներից՝ ծեծկռտուքի մեջ մտնելով։

«Լիվերպուլը» խաղացողից կպահանջի ամբողջական պատկերացում կազմել կատարվածի մասին, հայտնում է Daily Mail-ը։ Ակումբը հետաքրքրված է նաև նրա ընտանիքի վիճակով։

Նշվում է, որ մերսիսայդցիները որոշումներ կայացնելուց առաջ տեղեկատվություն կպահանջեն Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նունյեսին կարող է երկար որակազրկում սպասել։