Լամին Յամալը խոսել է Լիոնել Մեսսիի գրկում իր լուսանկարի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 16-ամյա վինգեր Լամին Յամալը խոսել է իր լուսանկարի մասին։ Նկարում կատալոնական ակումբի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի գրկում Լամին Յամալն է։

Հիշեցնենք, որ այս նկարահանումները կազմակերպել էր միջազգային բարեգործական հիմնադրամը, որն այն ժամանակ ակումբի հովանավորն էր։

«Այն ժամանակ, երբ հայտնվեց Մեսսիի հետ լուսանկարը, ես, իհարկե, չգիտեի այդ մասին։ Հայրս դեռ ունի։ Մենք չհրապարակեցինք այս լուսանկարները, քանի որ չէինք ուզում համեմատություններ իմ և Լեոյի միջև»,- Յամալի խոսքերն է մեջբերում Jijantes FC-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):