«Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ եզրային հարձակվողը այն ֆուտբոլիստների ցանկում է, որոնցից մյունխենցիները ցանկանում են բաժանվել՝ թիմը երիտասարդացնելու համար:
Նշվում է, որ ակումբը հոգնել է նաեւ 28-ամյա ֆուտբոլիստի մշտական վնասվածքներից, իսկ նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Կոմանին չի համարում առանցքային խաղացող։
«Բավարիան» պատրաստ է վաճառել Կոմանից 50-60 միլիոն եվրոյով: