Կիմ Մին Ջեն կարող է տեղափոխվել միլանյան ակումբ

«Բավարիայի» կորեացի պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է տեղափոխվել «Ինտեր»։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ներաձուրիները ֆուտբոլիստին դարձրել են ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակը:

Ամեն ինչ կախված կլինի «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեի որոշումից։ Եթե ​​հոլանդացին հեռանա, ապա միլանյան ակումբը պաշտպանի խիստ կարիք կունենա։

Նշվում է, որ «Բավարիան» հասկացրել է, որ չի պատրաստվում բաժանվել կորեացուց, ում ձեռք է բերել 2023 թվականի ամռանը 58 միլիոն եվրոյով։