Ջոշուա Զիրկզեն ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ պայմանագիր կնքելու համար։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր հարձակվողը բուժզննում է անցնում, ապա անձնական հանդիպում կլինի ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և պայմանագրի ստորագրում։
Համաձայնագիրը կգործի մինչև 2029 թվականի հունիսը՝ հաջորդ մրցաշրջանի համար երկարաձգելու հնարավորությամբ։
42,5 միլիոն եվրոյի տրանսֆերային գումարը «Բոլոնիային» տրանշներով կվճարվի երեք տարվա ընթացքում։