Պաշտպան Ջոնի Էվանսը ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդում»:
36-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է մանկունիանցիների հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Հյուսիսիռլանդացի կենտրոնական պաշտպանի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նա անցյալ ամառ վերադարձավ ակումբ՝ հեռանալուց 8 տարի անց՝ ստորագրելով մեկ տարվա պայմանագիր։
Նախորդ մրցաշրջանում Էվանսը մասնակցել է 30 խաղի։