Ջեյդոն Սանչոն հանդիպել է Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն հանդիպել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ ՝ քննարկելու նրանց հակամարտությունը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ այս հանդիպումը դրական է ավարտվել։ Դրա ընթացքում Սանչոն և Տեն Հագը պարզաբանեցին իրավիճակը և պայմանավորվեցին «գիծ քաշել» իրենց տարաձայնությունների տակ և առաջ շարժվել։

Ընդգծվում է, որ Սանչոն վերադարձել է մարզումներին և հասանելի է «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային խաղերին։