«Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ։
48-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, Ինձագին Անտոնիո Կոնտեի հետ դարձել է Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Նրա աշխատավարձը նոր պայմանագրով կազմում է տարեկան 6,5 միլիոն եվրո՝ գումարած կատարողականի հետ կապված բոնուսները:
Ինձագին «ներաձուրիի» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։ Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ անցյալ տարի դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ «Ինտերը» նաև երկու անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և երեք անգամ՝ Իտալիայի Սուպերգավաթը։