Ժորժ Միկաուտաձեն մոտ է ֆրանսիական մեկ այլ ակումբ տեղափոխվելուն

«Մեցի» եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ակումբներն արդեն պայմանավորվել են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Ակնկալվում է, որ գործարքի արժեքը կկազմի մոտ 25 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները:

Նախորդ մրցաշրջանում Միկաուտաձեն Լիգա 1-ի 20 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։