Ֆեդերիկո Կիեզային առաջարկել են անգլիական ակումբին

Ֆեդերիկո Կիեզային առաջարկել են «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել մանկունիանցիների կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին, ով նախորդ մրցաշրջանի կեսը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայում»։

Թուրինյան ակումբը Սանչոյի համար գործարքի շրջանակներում առաջարկել է անգլիացի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզային, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դիտարկում է այս տարբերակը:

Նախորդ մրցաշրջանում Կիեզան Ա Սերիայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։