«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բացատրել է, թե ինչու է իր մարզչական շտաբ հրավիրել թիմի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին։
«Նախ, նրա բնավորությունը նրան այսքան հեռու է տարել, և դա օրինակ է այստեղ բոլորի համար։ Իհարկե, նա կբերի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ԴՆԹ-ն, բայց նրա բնավորությունն օգնում է առաջընթացին, ինչպես նա արդեն ցույց է տվել որպես մարզիչ։
Նա շատ հետաքրքիր բնութագիր ունի, շատ հավակնոտ է, ունի հմտություններ և մեծ փորձ։ Օգնել է Հոլանդիայի հավաքականին, ՊՍՎ-ում աշխատել է մինչև 19 տարեկանների թիմի հետ՝ որպես մարզիչ, աշխատել է մինչև 21 տարեկանների հավաքականի հետ։ Հետո նա գլխավոր թիմի մարզիչն էր։ Այսքան փորձ, բայց շատ երիտասարդ, շատ հավակնոտ, շատ նպատակասլաց: Նա կօգնի բոլոր խաղացողներին ու թիմին իր հմտություններով ու խելքով»,- Տեն Հեգի խոսքերն է մեջբերում The Mirror-ը: