Անգլիան ցանկանում է շարունակել աշխատանքը Գարեթ Սաութգեյթի հետ՝ անկախ եզրափակչի արդյունքից

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մտադիր է շարունակել համագործակցությունը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ՝ անկախ EURO-2024-ի եզրափակիչի արդյունքից, հայտնում է The Times-ը։

53-ամյա մարզչի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին, և Սաութգեյթը կարող է հեռանալ իր պաշտոնից հանրության քննադատության պատճառով՝ խաղաոճից և խաղացողների ընտրությունից։ Այնուամենայնիվ, FA-ն ակնկալում է համոզել Սաութգեյթին երկարաձգել պայմանագիրը Եվրոպայի առաջնության ավարտին:

Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիան դուրս եկավ EURO-2024-ի եզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինում։