«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է ակումբում ավագի թեւկապը ստանալուց հետո իր էմոցիաներով։
«Ես երկրորդ ավագն էի, այս մրցաշրջանում դարձա ավագ։ Դա մեծ պատիվ է ինձ համար: Ես այստեղ եմ մեծացել, մեծացել եմ ակադեմիայում, և ինձ համար ավագի թեւկապ ստանալը մեծ հպարտություն է»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակից Դենիս Նիկոլաևը։
Վաղը՝ հուլիսի 13-ին, «Կրասնոդարը» Ռուսաստանի Սուպերգավաթի խաղ կանցկացնի «Զենիթի» հետ։