«ՌԲ Լայպցիգի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն պատասխանել է թիմից հնարավոր հեռանալու մասին լուրերին։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Եթե ակումբները ցանկանում են իմ տեղափոխությունը, նրանք գիտեն, թե ինչ անել: Պայմանագրում կետը ակտիվացնելու համար ժամանակ կա մինչև հուլիսի 20-ը, այլապես բանակցություններ կլինեն ավելի ուշ։
Ես գործող պայմանագիր ունեմ «Լայպցիգի» հետ և ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»,- իր սոցիալական ցանցերում Օլմոյի խոսքերն է մեջբերում լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։