Բրունու Գիմարաեշը կարող է հայտնվել մադրիդյան ակումբում

«Նյուքասլ Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Բրունու Գիմարաեշը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության ոլորտում, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի ֆուտբոլիստը դիտարկվում է որպես փոխարինող Տոնի Կրոսին, ով ավարտել է իր խաղային կարիերան։

Միևնույն ժամանակ, «Ռեալի» համար Գիմարաեշի հնարավոր տրանսֆերը կարող է ավելի բարդանալ այն պատճառով, որ տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Սիթին»:

2023/2024 մրցաշրջանում Բրունու Գիմարաեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։