«Բարսելոնան» մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունի պայմանագիր կնքելու Նիկո Ուիլյամսի հետ

«Բարսելոնան» պետք է լուծի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ կապված հարցը մինչև օգոստոսի 1-ը։ Հաղորդում է լրագրող Նիկո Ռոդրիգեսը։

Աղբյուրի համաձայն, եթե «Բարսելոնան» որոշի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, ապա պետք է վճարի ամբողջ գումարը և բանակցի մինչև այս ամսաթիվը, հակառակ դեպքում խաղացողը չի հեռանա թիմից:

2023/24 մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրել է 37 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։