Անդրեյ Լունին․ «Ամեն ինչ «Ռեալի» ձեռքում է»

Դարպասապահ Անդրեյ Լունինը խոսել է Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին։

– Հաջորդ մրցաշրջանում կմնա՞ք Մադրիդում:
-Տեսնենք, տեսնենք… Շուտով կիմանանք:

-Ուզու՞մ եք մնալ։
-Իհարկե, բայց… Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ամեն ինչ լավ էր… Իսկ հիմա ամեն ինչ Մադրիդի ձեռքում է։ Այսքանը կարող եմ ասել իմ ապագայի մասին։

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք «ամեն ինչ Մադրիդի ձեռքերում է»:
-Ես ասացի այն, ինչ ուզում էի ասել։ Շուտով… Չգիտեմ՝ ինչ կլինի։ Նախամրցաշրջանային փուլը կսկսեմ հուլիսի 15-ին, թեև կարող եմ ավելի ուշ վերադառնալ։ Բայց ես ցանկանում եմ թիմի հետ լինել նախամրցաշրջանային առաջին օրվանից, քանի որ դա իմ ցանկությունն է: Եթե ​​ես չցանկանայի այստեղ լինել, կօգտվեի ամբողջ արձակուրդից, բայց ուզում եմ շուտ վերադառնալ, քանի որ աշխարհի լավագույն թիմում եմ»,- Լունինի խոսքերն է մեջբերում Marca-ն։