Անդրես Ինյեստա․ «Նա «Բարսելոնան» նոր մակարդակի կհասցնի»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Նիկո Ուիլյամսի՝ կատալոնական ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

«Նրա խաղի որակը համապատասխանում է ազգային հավաքականի մակարդակին: Կարելի է խոսել ոչ միայն Նիկոյի կամ Լամին Յամալի, այլ նաև Ֆաբիան Ռուիսի, Ռոդրիի, Օլմոյի և ցանկացած խաղացողի մասին։

Նիկոն նույնպես հիանալի մրցաշրջան անցկացրեց ակումբում, ուստի նրա անունը կապվելու է մեծ թիմերի հետ: Նրա տեղափոխությունը «Բարսելոնան» նոր մակարդակի կհասցնի: Տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: