«Ալ-Նասրը» սկսել է բանակցել Կրիշտիանու Ռոնալդուի հետ

«Ալ-Նասրը» սկսել է բանակցային գործընթացը 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ՝ պայմանագիրը մինչև 2026 թվականը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ աշխատանքային պայմանագրի երկարաձգումը մինչև 2026 թվականը կմեծացնի Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու Ռոնալդուի շանսերը: Բացի այդ, պորտուգալացի հարձակվողի ներկայությունը Սաուդյան Արաբիայի առաջնությունում բարձրացնում է լիգայի արժեքը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի գործող պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։