Խավի Սիմոնսը ամփոփել է Անգլիայից կրած պարտությունը

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Սիմոնսը ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչում Անգլիայից կրած պարտությունը (1։2)։

«Հանդիպման մեծ մասը մենք կոմպակտ խաղացինք՝ սպասելով, որ նրանք սխալվեն։ Մենք հնարավորություններ ունեինք դրանք ավարտին հասցնելու, բայց վերջում մի փոքր հոգնած էինք»,- Սիմոնսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։