Ուրուգվայի հավաքականը COPA AMERICA-ում վատ ցուցանիշ է գրանցել

Այսօր՝ հուլիսի 11-ին, Ուրուգվայի հավաքականը COPA AMERICA-ի կիսաեզրափակչում պարտվել է Կոլումբիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվել է 0։1 հաշվով։

Այսպիսով, Ուրուգվայը 13 տարի չի կարողանում դուրս գալ եզրափակիչ։ Վերջին անգամ ուրուգվայցիները եզրափակիչ են դուրս եկել 2011 թվականին Արգենտինայում կայացած մրցաշարում։ 

COPA AMERICA-ի եզրափակչում կխաղան Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին։

Ամերիկայի գավաթը կանցկացվի հունիսի 21-ից հուլիսի 15-ը: Մրցաշարի գործող հաղթողը Արգենտինայի հավաքականն է, որը 2021 թվականի եզրափակչում 1։0 հաշվով հաղթել է Բրազիլիայի հավաքականին։ Ամենատիտղոսակիր թիմերն են Արգենտինան և Ուրուգվայը, որոնք նվաճել են 15-ական գավաթ: