Լոնդոնյան ակումբը դուրս է եկել Դանի Օլմոյի համար պայքարից

«Չելսին» այլևս հետաքրքրված չէ «ՌԲ Լայպցիգի» խաղացող Դանի Օլմոյի տրանսֆերով։ Անգլիական թիմը գոհ է Կիրնան Դյուսբերի-Հոլից, Քրիստոֆեր Նկունկուից և Քոուլ Պալմերից, ովքեր կարող են փոխարինել իսպանացուն հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։

Հաղորդվում է, որ գերմանական ակումբում Դանի Օլմոյի 50 միլիոն ֆունտ ստերլինգ ազատման կետը կլրանա հաջորդ շաբաթ: Անցած մրցաշրջանում իսպանացին «Լայզպիգում» «ՌԲ Լայպցիգի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ Դանի Օլմոն EURO-2024-ի լավագույն խաղացողներից է, որտեղ ազգային հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։