Աշխարհի 2026 թվականի առաջնությունը, որը կանցկացվի Կանադայում, ԱՄՆ-ում և Մեքսիկայում, զգալիորեն կտարբերվի Աշխարհի նախորդ առաջնություններից։
Կավելացվի մասնակից երկրների թիվը, հետևաբար՝ հանդիպումների քանակը։ Սովորական 32 թիմերի և 8 խմբերի փոխարեն կլինեն 48 մասնակից երկրներ և 12 խմբեր։
Այսպիսով, Աշխարհի 2026 թվականի առաջնության ձևաչափը կունենա հետևյալ տեսքը.
Տևողությունը՝ 6 շաբաթ
48 երկիր
104 հանդիպում
12 խումբ
Խմբային փուլում՝ օրական 6 խաղ
Աշխարհի գավաթի փլեյ-օֆֆում առաջին անգամ կանցկացվի 1/16-րդ եզրափակիչ փուլ. առաջին երկու թիմերը դուրս կգան խմբից, ինչպես նաև իրենց խմբերում երրորդ զբաղեցրած ութ թիմերը:
Աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի հավաքականն է։