Շակիրան ելույթ կունենա 2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակչում

Կոլումբիացի երգչուհի Շակիրան ելույթ կունենա 2024 թվականի Կոպա Ամերիկայի եզրափակչում։

Ինչպես հայտնում է CONMEBOL-ը՝ 47-ամյա Շակիրան հանդես կգա ընդմիջման ժամանակ մրցաշարի եզրափակիչ խաղում, որը կանցկացվի Մայամիում՝ «Հարդ ռոք» մարզադաշտում։

Եզրափակիչը կկայանա հուլիսի 15-ին։ Մրցաշարի եզրափակչում Արգենտինայի հավաքականը կմրցի Կոլումբիայի հետ։