Սեգունդայի նորեկը պայմանագիր է կնքել Զինեդին Զիդանի որդիներից մեկի հետ

Իսպանական «Կորդոբայի» մամուլի ծառայությունը հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Թեո Զիդանի հետ պայմանագիր կնքելու մասին։

Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է երկու սեզոնով։

Նշենք, որ Թեոն լեգենդար Զինեդին Զիդանի երրորդ որդին է։ Անցած մրցաշրջանում Զիդան կրտսերը Իսպանիայի երրորդ դիվիզիոնում անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

«Կորդոբան», իր հերթին, 2023/24 մրցաշրջանի ավարտին նվաճեց Սեգունդա Բ-ի (իսպանական երկրորդ լիգա) ուղեգիր։