«Ռոման» պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի կիսապաշտպանի հետ

«Ռոման» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ռենի» կիսապաշտպան Էնցո Լե Ֆեի տեղափոխության մասին ։ Հռոմեացիները չեն հայտնել գործարքի մանրամասները։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ «Վուլվերհեմփթոնի» խաղացողի համար կվճարի 23 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի հունիսը։

Ֆրանսիացին ընդամենը մեկ մրցաշրջան է անցկացրել «Ռենի» կազմում։ Անցած մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում և կատարել 5 գոլային փոխանցում։