ՊՍԺ-ն մտածում է, թե ինչպես ուժեղացնել հարձակման գիծը

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտածում է, թե ինչպես ուժեղացնել հարձակման գիծը։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ ՊՍԺ-ն «Նապոլիին» առաջարկել է 200 միլիոն եվրո թիմի երկու ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի և հարձակվող Վիկտոր Օսիմհենի համար։

Աղբյուրի համաձայն՝ առաջարկը մերժվել է, քանի որ ՊՍԺ-ն պատրաստ է միայն ընթացիկ տրանսֆերային պատուհանում վաճառել 25-ամյա Օսիմհենին։ Բայց Ա Սերիայի ակումբը նախատեսում է պահել 23-ամյա Կվարացխելիային։