Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն մեկնաբանել է իր վերադարձը բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբ։
«Դա մեծ երջանկության, ուրախության և մի փոքր հուզմունքի զգացում է: Ես երկար ժամանակ ապրել եմ դրսում։ Հիմա ես իսկապես զգում եմ, որ վերադարձել եմ տուն՝ այնտեղ, որտեղ ես մեծացել եմ, այն ակումբը, որը սիրում եմ:
Ինձ շրջապատող բոլոր մարդիկ տեսնում են, թե որքան ուրախ եմ վերադառնալու համար»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։