Մատիաս դե Լիխտը համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ

Մյունխենի «Բավարիայի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Մատիաս դե Լիխտը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկարաժամկետ պայմանագրի շուրջ, հայտնում է Sky Sport Germany-ն։

Ֆուտբոլիստը կայացրել է իր որոշումը և որոշել է միանալ «Յունայթեդին»: «Բավարիան» չի խանգարի 24-ամյա պաշտպանի հեռանալուն, ում մյունխենցիները 2 տարի առաջ «Յուվենտուսից» ձեռք էին բերել 67 միլիոն եվրոյով։

Դե Լիխտի գործակալ Ռաֆայելա Պիմենտան աշխատում է ակումբների հետ գործարքն ավարտին հասցնելու համար: Բանակցություններն ընթանում են, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Բավարիայի» միջև տրանսֆերի շուրջ համաձայնությունը մոտ է։