Լյուկ Շոուն ամփոփել է Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը

Անգլիայի հավաքականի պաշտպան Լյուկ Շոուն ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1)։

«Ես շատ, շատ ուրախ եմ Օլի Ուոթկինսի համար։ Օրերս մամուլին ասացի, որ այն մարդիկ, ովքեր քիչ խաղաժամանակ են ունեցել, երբեք չգիտեն, թե երբ է գալու հնարավորությունը, և միշտ պետք է պատրաստ լինեն։ Սա հենց այդպես է, քանի որ Օլին այդքան էլ շատ չխաղաց, նա հնարավորություն ուներ խաղադաշտ դուրս գալու, և նա օգտվեց դրանից»,- Շոուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

EURO-2024-ի եզրափակչում Անգլիան կմրցի Իսպանիայի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։