«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ԱՄՆ ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, ազգային հավաքականի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել Կլոպի հետ։
ԱՄՆ-ը նոր մարզիչ է փնտրում Գրեգ Բերհալտերի պաշտոնանկությունից հետո՝ նրա գլխավորությամբ թիմը չկարողացավ հաղթահարել Ամերիկայի գավաթի խմբային փուլը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հյուրընկալել 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Կանադայի և Մեքսիկայի հետ միասին։