Ջոշուա Զիրկզեն շուտով կմիանա անգլիական ակումբին

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմին շուտով կմիանա «Բոլոնիայի» և Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ջոշուա Զիրկզեն։

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է, որ «կարմիր սատանաները» կվճարեն 40 միլիոն եվրոյից մի փոքր ավելի, սակայն տրանսֆերային գումարը կբաժանվի մի քանի փուլի և կվճարվի երեք տարվա ընթացքում։

2023/24 մրցաշրջանում Զիրկզեն դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։