Ժոաու Պալինյան «Բավարիայի» պատմության ամենաթանկ տրանսֆերների հնգյակում է

Պորտուգալիայի և «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան պաշտոնապես դարձել է Մյունխենի «Բավարիայի» խաղացող։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ Ժոաուն մյունխենյան գանդի ամենաթանկ տրանսֆերների հնգյակում էր։ Տրանսֆերն ակումբին արժեցել է 51 միլիոն եվրո։ Նրանից ավելի թանկ են արժեցել «Բավարիային» միայն Հարի Քեյնը (91 միլիոն), Լուկա Էրնանդեսը (80 միլիոն), Մատիաս դե Լիխտը (67 միլիոն) և Մայքլ Օլիսը (54 միլիոն):

«Բավարիան» անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը և երկար ժամանակ անց առաջին անգամ մրցաշարում չդարձավ չեմպիոն։