Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը ամփոփել է EURO-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Հոլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2։1)։
«Խաղը արտասովոր ավարտ ունեցավ։ Հոգնածություն կար, բայց մենք արժանի էինք այսպիսի ավարտով հաղթանակի։ Իսպանիան անհավանական բարդ մրցակից է, շատ բարդ խաղ է մեզ սպասվում։ Եվս մեկը, որը կմնա պատմության մեջ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
EURO-2024-ի եզրափակչում Անգլիան կմրցի Իսպանիայի հետ։